Անդրանիկ Մանուկյանի` Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Անդրանիկ Մանուկյանի` Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան լինելու ժամանակահատվածում, մեր երկու երկրների փոխհարաբերություններում բազմաշերտ խնդիրներ են կարգավորվել՝ շոշափելով գրեթե բոլոր ոլորտները։ Նախորդ տարի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) ժամանակ մի շարք ոչ ցանկալի միջադեպեր տեղի ունեցան։ Այն ժամանակ Անդրանիկ Մանուկյանի արագ արձագանքի և հարցին համակողմանի անդրադառնալու արդյունքում կարողացանք հայանպաստ առավելագույն արդյունք արձանագրել։ Ինքս այդ ամենի ականատեսն եմ եղել և այժմ ափսոսանք եմ ապրում, որ նրա պես փորձառու և հմուտ գործիչը դադարեցրեց դիվանագիտական գործունեությունը