Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ Ձեզ ուսանողների միջազգային օրվա առթիվ:

Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ Ձեզ ուսանողների միջազգային օրվա առթիվ: Դուք բացառիկ նշանակություն ունեք պետության ներկայի և ապագայի համար: Ձեր գիտելիքներից և արդեն այսօր ձեռք բերված փորձից է կախված, թե ինչպիսին կլինի մեր երկրի ապագան: Ինչպիսի մոտեցումներ, նորարարական գաղափարներ ու դրական փոփոխություններ կլինեն՝ Ձեր ձեռքերում է: Մենք նաև արդեն ունենք մեր տոնը՝ ուսանողների և երիտասարդների օրը, որը տոնում ենք մայիսի 16-ին, որն Ազգային Ժողովում ընդունվեց 4 տարի առաջ և որի հեղինակներից եմ հանդիսանում: Բայց, նաև մերին զուգահեռ փաստում ենք, որ նոյեմբերի 17-ը շարունակում է լինել սիրված տոն ուսանողների և երիտասարդների շրջանում: Կրկին շնորհավորելով ՝ մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ և գիտելիքների շարունակակն աճ ՝ ի նպաստ մեր ժողովրդի և պետության:
Լավագույն մաղթանքներով՝ Վահե Էնֆիաջյան