Ազգային ժողովում մեկնարկել են 2019 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկումները։

Ազգային ժողովում մեկնարկել են 2019 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկումները։ Հիշեցնեմ՝ Էրեբունի համայնքում առկա վթարային շենքերի հարցն արդեն ներկայացրել եմ բյուջեի նախագծում ընդգրկելու և վթարային շենքերում բնակվող անձանց խնդիրը կարգավորելու համար։ Այս պահին, առաջարկությունները, ընթացակարգի համաձայն, մտել են շրջանառության մեջ. ընթացքի մասին հավելյալ կտեղեկացնեմ։ Առկա է լուրջ վտանգ, որը փաստում են պատկան մարմինների՝ այդ թվում քաղաքապետարանի եզրակացությունները, որոնք հաստատում են, որ, շենքերից որոշներն անգամ ամրացման ենթակա չեն և հարկավոր է քանդել։ Իրականում իրավիճակը շատ պարզ է՝ առկա է մարդկանց անվտանգությանն ու կյանքին սպառնացող վտանգ, և հարկավոր է անհապաղ լուծել խնդիրը։