Սիրելի՛ ընկերներ, բարեկամներ ու համախոհներ.

Սիրելի՛ ընկերներ, բարեկամներ ու համախոհներ. դեկտեմբերի 9-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվել եմ որպես պատգամավորի թեկնածու 4-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Էրեբունի, Կենտրոն, Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանները։ Սպասվող ընտրությունները պետք է ձևավորեն ժողովրդի լիակատար վստահությունը վայելող խորհրդարան։ Հավատալով, վստահելով ու պահանջելով պետք է կերտենք այն Հայաստանը, հանուն որի պայքարում ենք բոլորս։ Յուրաքանչյուրիդ մասնակցությունը չափազանց կարևոր է։ Անհրաժեշտ է անարդարությունը, կաշառակերությունը, ոչ արդյունավետ կառավարումն ու հակաժողովրդական բոլոր երևույթներն արմատախիլ անել։ Հայցում եմ Ձեր պատրաստակամությունն ու աջակցությունը՝ միանալու ընդհանուր գործին և միասին հասնելու մեր մեծ ժողովրդական նպատակին: Համոզված եմ, որ միասնական ուժերով և ձեր վստահության քվեով անելու ենք շատ ավելին, քան կարելի է պատկերացնել։ Ժամանակն է տնտեսական հեղափոխության, որն ուժեղ պետության կարևորագույն բաղադրիչն է։