Կենսագրություն

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 24-ին Երևանում:

1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2003թ.ԿՄԱ ԵՀՀ տնտեսագիտական ֆակուլ­տետը ,

2005թ.` նույն համալսարանի մագիս­տրա­տուրան (գերազանցությամբ),

2010թ.` ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի

Մ. Քոթանյանի անվան տնտեսա­­գիտության ինստիտուտի ասպիրանտուրան:

Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ:

2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո  գործող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ):

Մասնակցել է երեք տասնյակից ավել միջազգային եւ համահայկական սեմինարների, դասընթացների,

հավաքների Մոսկվայում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Լոնդոնում:

1999թ.-ից Կրթության միջազգային ակադեմիայի  գիտական խորհրդի անդամ է:

2004-2009թթ.` ԿՄԱ ԵՀՀ պրոռեկտոր:

2003-2006թթ.` ՀՀ ԱԺ նախագահին առընթեր երիտասարդական հարցերի խորհրդի գլխավոր քարտուղար:

2007-2009թթ. եղել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական:

2009թ.-ից ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ է, «Հատիս-Երեւան» ակումբի հիմնադիր-նախագահության անդամ,

2006թ.-ից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ:

2014թ.«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խորհրդական:

2018թ . «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ

2009-2012թթ.` ԱԺ պատգամավոր:  03.02.2012-31.05.2012թթ.` ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական

հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2012թ. մայիսի 6-ին վերընտրվել է ԱԺ պատգամավոր։

2017-2018 թթ.. ապրիլի 2-ին վերընտրվել է ԱԺ պատգամավոր:

2017թ.-ից ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար

2013թ. Ճանաչվել է  նոր սերնդի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ:

2016թ. Ճանաչվել է Տարվա Պատգամավոր

Պարգեւատրվել է «Զինվոր Հայրենյաց» (2009թ., «Զինվոր» համակարգող խորհուրդ), «Հաղթանակ» (2010թ., «Ազատագրում» ՀԿ),  «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (2011թ., ԼՂՀ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ), «Հայրենիք եւ հավատ» (2013թ., ԼՂՀ), «Հայրենիքի պաշտպանության համար» (2013թ., ՀՀ ՂՊՎՄ) մեդալներով, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության բարձրագույն պարգեւ հատուկ հուշամեդալով (2013թ.), Ազգային ժողովի պատվո մեդալով (2016թ.):

Պարգեւատրվել է մի շարք պատվոգրերով եւ շնորհակալագրերով:

Երեք տասնյակից ավելի ծրագրերի եւ գիտական  հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: