Էնֆիաջյանները

Նախնիներ

Վահե Էնֆիաջյանի նախապապը՝ Արտաշես Էնֆիաջյանը, զբաղեցրել է Առաջին Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնը: Էնֆիաջյաններն ակտիվ գործունեություն են ծավալել Անդրկովկասում՝ զբաղվելով խոշոր արդյունաբերությամբ, մասնավորապես, հանդիսանալով «Էնֆիաջյան » ֆաբրիկայի հիմնադիրները, որի արտադրանքն արտահանվել է Եվրոպա և ԱՄՆ: Համբարձում Էնֆիաջյանը եղել է Թիֆլիսի Վաճառական բանկի հիմնադիրներից մեկը, քաղաքային Հասարակական կառավարչության անդամ և դումայի պատգամավոր , Փոխադարձ վարկի ընկերության անդամ (Նորավանք, «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19) 135,136, 139,140 էջ, 2008թ. http://www.noravank.am/upload/pdf/322_am.pdf ):
Համբարձում Էնֆիաջյանը եղել է նաև թիֆլիսյան Վերնատան հովանավորներից մեկը: Եվ, առհասարակ, Էնֆիաջյանների ողջ գերդաստանը գիտության և մանկավարժության ոլորտում մեծ նվաճումներ գրանցած մասնագետներ է տվել: Սարդարապատի ազգային թանգարանում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմանը նվիրված ցուցադրության հատվածում, առկա են պատմական փաստեր և բացառիկ ցուցանմուշներ, որոնք փաստում են Էնֆիաջյանների գերդաստանի անցած ուղին: Սրանք այնպիսի փաստեր են, որոնք առիթ են տալիս հպարտանալու Էնֆիաջյանների հետնորդն ու այդ ազգանվան կրողը լինելու համար:
Թիֆլիսի բարեգործական միության անդամները Նկարում` Ա. Էնֆիաջյանց, Ա. Մանթաշով, Մ. Արամյանց և այլոք 
 
Արտաշես Էնֆիաջյան 1866-1924 Առաջին հանրապետության ֆինանսների նախարար
Մոխրաման 19-րդ դար
Գովազդային թռուցիկ 19-րդ դար
Գովազդային թռուցիկ
 
Գովազդային թռուցիկ
19-րդ դար, Թիֆլիս, Էնֆիաջյանցների տունը
 
Գովազդային թռուցիկ
Գովազդային թռուցիկ
Պատմական լուսանկար, որտեղ Արտաշես Էնֆիաջյանն է՝ Հայաստանի առաջին հանրապետության ֆինանսների նախարարը, Զորավար Անդրանիկը, առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին և հայ ականավոր այլ գործիչներ